ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել` ԼՂ-ում հրադադարի մեկ տարվա կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հայտարարության մեկ տարվան։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգների և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հարավային Կովկասում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած 44-օրյա թեժ ռազմական գործողությունների ավարտը ազդարարած հրադադարի մասին հայտարարության ստորագրման մեկ տարին։

Մենք խորապես ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում անցած տարվա ռազմական գործողությունների զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Մենք կոչ ենք անում վերադարձնել բոլոր պահվող անձանց, լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար, ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ, իրականացնել ընդգրկուն հումանիտար ականազերծում հակամարտության ազդակիր տարածքներում և կարիքավորների հետ աշխատելու հասանելիություն ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների համար։

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգ, կայուն, բարեկեցիկ ու խաղաղ ապագա կերտելուն աջակցելու իր հանձնառությանը։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն այս օրերին տարածաշրջանում է՝ բոլոր երեք երկրների հետ քննության առնելու մեր երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր և դիտարկելու տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։

Մենք Հայաստանին ու Ադրբեջանին հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին համապարփակ լուծումներ գտնելու ուղղությամբ շարունակել ու առավել մեծացնել ջանքերի գործադրումը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը դեռևս չի իրականացրել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը. ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է 2022…
Դիտել

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Գերմանիայի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական…
Դիտել

Ռուս սահմանապահները պարզաբանել են Վրաստանի հետ սահմանի մոտ զրահամեքենայի հայտնվելը

Զրահամեքենան Վերին Լարսում անցկակետ ստեղծելու նպատակով չի ուղարկվել: Այս մասին RBC-ին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share