Ամփոփվել է մսի տաղավարներում իրականցված վերահսկողության արդյունքները

ՍԱՏՄ-ն ամփոփել է Ամանորին ընդառաջ մսի տաղավարներում իրականցված խստացված վերահսկողության արդյունքները։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել էր ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման կետերում:

Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:

Երևանի Խորենացի փողոցի մսի բոլոր 36 տաղավարները (ԳՈւՄ-ի շուկային հարող տարածք) եղել են 10-օրյա վերահսկողության թիրախում: Յուրաքանչյուր տաղավար այցելություն է կատարվել օրը մի քանի անգամ:

Նպատակն էր նախ և առաջ հսկել սպառողին առաջարկվող մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:

Տվյալների ամփոփումը փաստել է, որ 12 տնտեսավարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, որոշ տաղավարներում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:

Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն, իսկ ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի բացակայությամբ միս-մսեղիքը ոչնչացվել է կամ օգտահանվել:

Արձանագրվել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների, որոշակիորեն բարելավվել են թե մսի տեղափոխման պայմանները, թե տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:

ՀԻՇԵՑՈՒՄ

Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից: Դա ենթադրում է՝

• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,

• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,

• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:

Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար ՍԱՏՄ-ի կողմից տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:

5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:

Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք ձեռք բերող-իրացնողը, սպառողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»։

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության հանրությաության հետ տարվող աշխատանքների բաժին

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոխվել են ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնի հեռախոսահամարները

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի դատարանի որոշումների կատարմանը. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ…
Դիտել

Մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում…
Դիտել

Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն: Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share