Այսօր ադրբեջանական կողմը ականանետի 2 արկ է արձակել Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ

Ադրբեջանի զինուժը ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցրել: Այս մասին հայտնում է ԱՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում: Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Hayat project-ի առաջին մեծ մենահամերգը Երևանում

Հաջորդը

ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

Առնչվող նյութեր
Դիտել

Զելենսկին մերժել է «Սուրբծննդյան հրադադար» սահմանելու՝ Պուտինի առաջարկը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սուրբ Ծննդյան օրը հրադադարի ռեժիմ սահմանել շփման…
Դիտել

Քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share