Այսօր ուսուցչի օրն է, անտեսված մարդկանց օրը

«Կրթությունը շատ հզոր զենք է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։ Նելսոն Մանդելայի այս հայտնի խոսքերի նշանակությունը աշխարհի շատ պետություններ են ընկալել, և փոխելով իրենց՝ փոխել են աշխարհը:

Հայաստանում «զենքի» այս տեսակը երբեք չեն արժեվորել, թեպետ խոսքով ու բառերով այն եղել է ամենաարժեվորվածը: 30 տարի շարունակ կրթական համակարգը ղեկավարել են մարդիկ, որոնք միայն ճոխ բառամթերքով են արժեվորել կրթությունը, որոնք կրթական ոլորտի մասին կենացներ ասելով՝ տապալել են կրթական համակարգը, մսխել են ամբողջ կրթական ներուժը, որն ունեցել է Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Կրթական համակարգը կենացներով չի կայանում, ինչպես որ կենացներով էին փորձում կայացնել բանակը, մինչև չհասանք 44 օրյա աղետին:

Այսօր կրթության ոլորտը, որը պետության կայացման, զարգացման և հզորացման հենասյունը պետք է դառնար, դարձել է ընդամենը պետության ձեռնափայտը, որին հենված է մի ամբողջ պետություն և որը սակայն ցանկացած պահի կարող է ճկվել, կոտրվել ու տապալել ամբողջը:

Կրթական համակարգը ոտքի կանգնեցնելու համար, նախ պետք է ոտքի կանգնեցնել այդ համակարգի զինվորներին՝ ուսուցիչներին: Իսկ այսօր այդ խավն ամենաչգնահատված, ամենաբարոյալքված ու ամենաանտեսված է:

2023 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն էականորեն աճելու է: Այն աննախադեպ է լինելու վերջին տարիների համեմատ: Բնականաբար սա կարևոր քայլ է պատերազմական վիճակում գտնվող պետության համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ բանակը կրթական համակարգի արտացոլանքն է: Չի կարող ամուր լինել շինությունը, եթե հիմքը խարխուլ է, եթե զինվոր դաստիարակող, զինվոր կրթող մարդն անտեսված ու լքված է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել

Հաջորդը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի 5 սկզբունքների վրա. Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

Հանրապետության նախագահն ընդունել է Սյունիքի մարզպետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու…
Դիտել

Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման համար. Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը անդրադարձել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհներին․…
Դիտել

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը․ «Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք…
Դիտել

Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո գերեվարված անձանց

Ադրբեջանն այսօր Հայաստանին է հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված անձանց, «Ազատության» փոխանցեց Կարմիր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share