Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում․ Վահրամ Բալայան

Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու մասին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի արձագանքը․

«ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելվել է: Նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում:

Այս լուրը խորը վրդովմունքով է ընդունվել Արցախի Հանրապետությունում: Զարմանալին այն է, որ ՌԴ- ում հայկական շահերի պաշտպան, Արցախի մեծ բարեկամ և հայամետ պատգամավորի մուտքն արգելված էր Ադրբեջանում, իսկ հիմա՝ Հայաստանում:

Կոնստանտին Զատուլինը իր պատգամավորական գործունեության ողջ ժամանակահատվածում, հակառակ բոլոր արգելքներին և ճնշումներին, մշտապես կանգնած է եղել արցախահայության կողքին:

Հայանպաստ գործունեություն ծավալած ինչպես հայ, այնպես էլ օտարազգի գործիչների մուտքի արգելումը ՀՀ, առավել բարդացնում է առանց այն էլ մեր ծանր կացությունը: Նմանօրինակ գործելաոճն անընդունելի է: Սա ճանապարհ չէ…:

Հուսանք, որ այդ որոշումը կվերանայվի»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանը շփոթվել է

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ նիստ․ քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարության…
Դիտել

Ավագանին հաստատեց Երևանի 2022թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share