Այրվել է ավտոմեքենա․ կա զոհ և տուժածներ

Օգոստոսի 13-ին, ժամը 04:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեպի Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտո­մե­քե­նան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի եր​թևե​կելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մ) և բռնկվել. ուղևոր Մ․ Մ․-ն (ծնված 1997 թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և մյուս ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1995 թ.) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։21-ին, մարվել՝ 05։46-ին։ Այրվել է ավտոմեքենան և մոտակայքում մոտ 1000 քմ բուսածածկույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինը մարդ թունավորվել է. հարուցվել է քրեական գործ

Հաջորդը

Երեկ կատարվել է 6055 թեստավորում

Առնչվող նյութեր
Դիտել

ՌԴ նախագահի հայտարարությունը որոշակի հույսեր է ներշնչում. Արայիկ Հարությունյան

Ողջունում ենք Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը դեռ սույն թվականի սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի…
Դիտել

Փոփոխվելու է սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը

Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share