Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվեց ՄԱԿ ՄԻԽ փոխնախագահ

Հունվարի 12-ին Ժնևում կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 2022թ.-ի առաջին հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մեկ տարի ժամկետով ընտրվեց ՄԻԽ փոխնախագահ և Բյուրոյի անդամ։

Այս կարգավիճակում Հայաստանի դեսպանը՝ ՄԻԽ Բյուրոյի գործընկերների հետ համատեղ, մասնակցելու է ՄԻԽ կազմակերպչական ու գործառնական աշխատանքների իրականացմանը, այդ թվում նաև՝ վարելու է ՄԻԽ նիստերը։

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհուրդը 47 անդամ երկրներից բաղկացած միջպետական մարմին է, որը զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման հարցերով։

Հայաստանն առաջին անգամ է անդամակցում ՄԻԽ-ին, երեք տարի ժամկետով՝ 2020-2022 թվականներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ

Հաջորդը

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ևս մեկ մասնակցի մասունք

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան…
Դիտել

Սյունիքում երկու բնակիչ, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share