«Անկախության ձեռքբերման ճանապարհին Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները»․ ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Վահագն Խաչատուրյանը խորին շնորհակալություն է հայտնել նախագահ Կարիսին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար:

«Երախտապարտ եմ նաև անկեղծ ու բարեկամական մթնոլորտում մտքերի փոխանակման, կարևոր հարցերի շուրջ քննարկումների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում մեր համագործակցության հետագա խորացման շուրջ փոխըմբռնման համար:

Անցյալ տարին առանձնահատուկ էր հայ-էստոնական հարաբերությունների համար. լրացավ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը: Իմ անձնական հիշողություններում 30 տարի առաջ տեղի ունեցածը մեծ տպավորություն է թողել և ինչպես նշեցի մեր հանդիպման ժամանակ մերձբալթյան երկրները, այդ թվում նաև Էստոնիան և Հայաստանը եղել են առաջամարտիկները Խորհրդային Միության տարիներին իրենց անկախության ձեռքբերման ճանապարհին: Այն ժամանակ ևս ոչ ֆորմալ հարաբերություններ կային և դրանից հետո երբ անկախացանք մեր այդ հարաբերությունները ֆորմալ բնույթ կրեցին և ունեցան իրենց տրամաբանական զարգացումը:

Մեր երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված մեր հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդլայնելու վճռականության մասին։ Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները:

Այսօր ես և նախագահ Կարիսն ունեցանք բավական հագեցած քննարկումներ: Մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Վերահաստատեցինք միջպետական հարաբերությունները խորացնելու մեր երկուստեք պատրաստակամությունը: Քննարկեցինք նաև տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

Անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին: Բարձր եմ գնահատում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում, ինչպես նաև Էստոնիայի աջակցությունն այդ հարաբերությունների զարգացմանը, որի համար մենք շնորհակալ ենք:

Ավարտելով խոսքս, հարգարժա՛ն պարոն նախագահ, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հայկական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար և վերահաստատում իմ պատրաստակամությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, շարունակել ջանքերը Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ, որ քննարկված հարցերն իրենց արդյունքները կունենան՝ նոր որակ և բովանդակություն հաղորդելով հայ-էստոնական հարաբերություններին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի հերթական նիստը

Հաջորդը

ՀՀ ԱԳ փոխնախարարն Էստոնիայի պետքարտուղարին է ներկայացրել Արցախում ստեղծված ճգնաժամը

Առնչվող նյութեր
Դիտել

Տոտալ ֆիասկո «բախում» Բևեռի և Դաշնակցության միջև Բրյուսելում՝ երկու կաթողիկոսների օրհնությամբ

Նախօրեին Բրյուսելի Հայ-Դուն շենքում դաշնակցականների և Բելգիայի հայերի կոմիտեի անդամների կողմից կազմակերպվել էր հանդիպում՝ ռուսամետ շարժման ցույցերի վերաբերյալ,…
Դիտել

Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածում գրանցված միջադեպի առնչությամբ Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ռուսական…
Դիտել

Ազգային ժողովը չընդունեց ապօրինի կառույցների վերաբերյալ օրենքի նախագիծը

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share