Անպատասխան մարդասիրության չերեւացող սահմանը

Երկու օր շարունակ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում տեղեկություն էր շրջանառվում, որ հայ զինվորականները ադրբեջանցի զինծառայողների էին գերի վերցրել, ընդորում ըստ լուրերի գերեվարված ադրբեջանցիներից մեկը սպա էր։ Այս լուրի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկու օր շարունակ որեւէ արձագանք չարեց։ Եւ ահա միայն այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում ասված էր․ «Դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։

44 օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը կոպտորեն խախտում էր բոլոր միջազգային օրենքներն ու իրավունքները։ Արդեն հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ այդ երկրի զինծառայողները անմարդկային վերաբերմունք են դրսեւորել մեր զինծառայողների եւ քաղաքացիական անձնաց նկատմամբ։ Ավելին ադրբեջանցիների այդ գործողությունները շարունակվել են նաեւ պատերազմից հետո եւ այսօր էլ շարունակվում են։ Մինչեւ այսօր Բաքվի բանտերում կան տասնյակ հայ գերիներ, որոնց ճակատագիրն անհայտ է։

Ինչ են անում ՀՀ իշխանություններն այս ընթացքում։ Մինչեւ ամբողջ աշխարհում միջնորդներ են գտնվում, որոնք Ադրբեջանին ստիպում, կամ համոզում են, որ հայ գերիներին թեկուզ փոքր խմբերով վերադարձնեն Հայաստան, այդ ընթացքում ՀՀ իշխանությունները «ռուս եղբայրների» հետ մարդասիրություն են խաղում եւ անմիջապես ադրբեջանական կողմին են վերադարձնում ադրբեջանցի գերիներին։ Մինչդեռ հենց Ռուսաստանի հովանավորությամբ ստորագրված, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հայտարարությունում կա հստակ կետ, ըստ որի կողմերը բոլոր գերիներին եւ այլ պահվող անձանց պետք է փոխանակեին բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Փաստացի այդ կետը գործում է միակողմանի։ Այսինքն այդ կետի իրականացման մասով Ռուսաստանի ուժը պատում է միայն Հայաստանի վրա, իսկ երբ հերթը հասնում է հայ գերիներին վերադարձնելու հարցին՝ մեր դաշնակիցներն անզոր են ձեւանում։

Թե ովքեր եւ ինչու են ՀՀ իշխանություններին ճնշում, որպեսզի վերջինները անմիջապես հետ վերադարձնեն ադրբեջանցի գերիներին հայտնի չէ։ Թեպետ չի բացառվում, որ այս ամենը «խաղաղության դարաշրջան» կոչվող հայկական երազախաբության մաս է, որով փորձ է արվում աշխարհին ցույց տալ, թե որքան խաղաղասեր եւ մարդասեր ենք մենք։ Մինչդեռ աշխարհը վաղուց գիտի թե ով ով է տարածաշրջանում։ Աշխարհը շատ լավ գիտի թե ովքեր են ադրբեջանցիները եւ ինչերի են ընդունակ այդ երկրի ռազմաքաղաքական շրջանակները։

Այստեղ թերեւս փորձ է արվում ընդամենը փրկել մեր ոխերիմ դաշնակցի դեմքը։ Հայաստանի մարդասիրության հաշվին աշխարհին եւ թերեւս հենց Ադրբեջանին ու այդ երկրի ավագ եղբորը ցույց տալ, որ Ռուսաստանը դեռ հարց լուծող է մնում տարածաշրջանում։

Հաջորդ անգամ ավելի մարդասեր երեւալու համար, թերեւս կարելի է ադրբեջանցի գերիներին՝ բուժելուց, կերակրելուց բացի նաեւ պարգեւավճար տալ ու նոր վերադարձնել Բաքու։ Այդպես աշխարհի աչքին գուցե ավելի շատ խաղաղասեր ու մարդասեր երեւանք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցի զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին

Հաջորդը

ՀՀ ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ

Աշխատանքային այցով այսօր Շիրակի մարզում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ…
Դիտել

9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share