Անպարտելի կրտսեր սերժանտը

2022թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 00:10-ի սահմաններում, տանկային և հրետանային ինտենսիվ կրակի աջակցությամբ, թշնամին, ավելի քան 50 հատուկջոկատայինների ուժերով, գրոհ է կազմակերպել N զորամասի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկի վրա՝ հարձակվելով միանգամից երկու ուղղությամբ:

Հակառակորդին մի քանի ժամ դիմադրելուց հետո, մարտի անհավասար պայմանները գնահատելով, մարտական դիրքի ավագ, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը որոշում է կայացրել ճեղքում իրականացնել և դիրքի անձնակազմի հետ տեղակայվել հարևան դիրքի մատույցներում՝ առավել արդյունավետ կրակ վարելու և հակառակորդին ետ մղելու նպատակով: Սակայն ճեղքումն իրականացնելուց հետո հայտնաբերել է, որ նշված մարտական դիրքն արդեն հայտնվել է թշնամու վերահսկողության տակ և այնտեղ մեծաքանակ ուժեր կան։

Կրտսեր սերժանտ Արզիևը խելամտորեն իրականացրել է խուսավարում և վերադաս հրամանատարությանը փոխանցել ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։ Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։

Նշված գործողության ընթացքում իրեն փայլուն է դրսևորել կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը, որը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին, ինչպես նաև զորամասի հրետանային ստորաբաժանումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի

Հաջորդը

Հայաստանն ու Իրանը հուշագիր են ստորագրել ականազերծման ոլորտում համագործակցության մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կրասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում: Այս մասին…
Դիտել

Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ օգոստոսի 25-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական…
Դիտել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմում է ծայրահեղ միջոցի (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դիմում է ծայրահեղ միջոցի և միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share