Աշտարակում բացվել է աշխարհի 636-րդ «Արմաթ» լաբորատորիան

Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արմաթ» ինժիներական լաբորատորիա, աշխարհի «Արմաթների» շարքում՝ 636-րդը։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Արագածոտնի մարզպետարանի ֆինանսական աջակցութամբ։

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, մարզպետարանի ղեկավար կազմը, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, մարզային պատասխանատու Եղիշե Ամիրյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ։

«Արմաթի» կարմիր ժապավենը կտրել են աշակերտները, այնուհետև շնորհավորական խոսք է ասել մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Ընդգծելով, որ մեր օրերում ՏՏ ոլորտի դերը չափազանց կարևոր է, նա աշակերտներին հորդորել է ակտիվորեն ընդգրկվել լաբորատորիայի խմբակում, զարգացնել ինժեներական մտածողություն, ինչը կօգնի դառալ ՏՏ ոլորտի մրցունակ մասնագետ։

«Ուրախալի է, որ Արագածոտնի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների թիվն աճում է։ 21-րդ դարում աշակերտների ՏՏ ոլորտի իմացությունը չափազանց կարևոր է։ Ուզում եմ նշել նաև, որ որոշ դպրոցներում այս լաբորատորիաների գործունեության արդյունքում լուրջ հաջողություններ ենք արձանագրել, օրինակ, «Արմաթն օդում» ծրագրի շրջանակում թալինցի աշակերտներն ստեղծել են անօդաչու թռչող սարքեր, լիահույս եմ, որ Աշտարակում ևս մենք «Արմաթի» սաների աշխատանքով հպարտանալու առիթներ ենք ունենալու»,- ասել է Սերգեյ Մովսիսյանը։

Շնորհավորական ելույթներից հետո մարզպետն ու մարզպետարանի ներկայացուցիչները ծանոթացել են դպրոցի նորաթուխ լաբորատորիայի աշակերտների ստեղծած առաջին ծրագրերին ու խաղերին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փամբակ գյուղում ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Հաջորդը

Հայտնի է թե ով կսպասարկի ԱԱ-ի բացման հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը գիտակցաբար պատրաստվել է Ռուսաստանից շրջադարձի․ ՌԴ ԱԳՆ արձագանքել է Փաշինյանին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձին՝ այն որակելով «ՌԴ հասցեին անընդունելի հարձակումներ պարունակող»։  Ըստ ՌԴ…
Դիտել

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։ «Հիշում…
Դիտել

Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում․ Աննա Հակոբյանի գրառումը

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի եւ գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Այս մասին նշված է…
Դիտել

Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share