Ապաշրջափակման դեպքում ռուսական ներդրումների հոսքը Հայաստան կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար. Օվերչուկ

Հայաստանի տնտեսական աճը, Ռուսաստանի և Հայաստանի փոխադարձ առևտրի աճը և ընդհանուր ինտեգրացիոն ձեռքբերումները տեղի են ունենում այդ երկրի՝ բազմամյա տրանսպորտային շրջափակման պայմաններում։ Այդ իսկ պատճառով տարածաշրջանում տրանսպորտային մեկուսացվածության հաղթահարման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հեռանկարները ուժեղ խթան կհանդիսանան ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի և հարակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի զարգացման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մեր գնահատականներով, ռուսական ներդրումների հոսքը (Հայաստան -խմբ.) կարող է կազմել մինչև 5 միլիարդ դոլար: Դրանք առաջին հերթին էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի, ինչպես նաև արդյունաբերության և վերամշակող արդյունաբերության ոլորտներին առնչվող նախագծեր են։ Դրա արդյունքում կառաջանան նոր աշխատատեղեր, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի բազմաթիվ ձեռնարկություններ։

Հայաստանի տնտեսության համար ապաշրջափակման արդյունքում դրական էֆեկտն ակնհայտ է և կարող է նույնիսկ ավելի նշանակալի լինել, քան «առաջին ինտեգրացիոն ալիքի» էֆեկտը։ Միայն ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում Հայաստանի և միության երկրների փոխադարձ առևտուրն ավելացրել է գրեթե 54 տոկոսով»,- նշել է Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ անդամակցության առաջին տարում շեշտակի աճ է տեղի ունեցել Հայաստանի ավանդական արտահանման բոլոր ապրանքատեսակների դեպքում, ինչպես նաև նոր ոլորտներ են զարգացել:

«Օրինակ՝ դեղամիջոցների ընդհանուր շուկայի ստեղծումը Հայաստանին թույլ է տվել բազմապատիկ ավելացնել դեղերի արտահանումը Միության շուկա։ Բեռնափոխադրումների ծավալը նույնպես աճել է։ Հայաստանում լավ հասկանում են, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակմամբ։ Այսօր մեզ մեկ քայլ է պակասում դրա հեռացումից»,- եզրափակել է Օվերչուկը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հրապարակել է սեպտեմբերի 28-ին զոհված 3 զինծառայողների անունները

Հաջորդը

Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորությունը. Լավրով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ Ռուսաստանի առաջարկած սկզբունքներով միջպետական հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ՌԴ-ի կողմից ներկայացված սկզբունքների…
Դիտել

Տեսնում ենք, որ համոզիչ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը․ Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում տեսնում են ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը եւ հայ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share