ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ Հայաստանում նման զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չենք համարում, և դրանք ՀՀ-ում, համենայն դեպս այս տարի, չեն կայանա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ Պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում և այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։