Ապրեց ընդամենը 40 գարուն, բայց երկրին նվիրեց բազմաթիվ հաղթական գարուններ

Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 63 տարեկան: Մեր ժամանակների սպարապետը իր կյանքի երիտասարդ տարիները նվիրեց հայրնեիքին, պետությանը եւ ժողովրդին: Գնաց Արցախի ազատագրման ճանապարհով եւ վերադարձավ Հայաստանը հազորացնելու հավատով: Նա հավատում էր՝ 21-րդ դարը մերն է լինելու:

Անկախությունը, հայրենիքը բանակը ծնողի պես սիրող Վազգեն Սարգսյանը նույնիսկ այդ մասին խոսելուց հուզվում էր ինչպես զինվորը կարոտած մորը գրկախառնումի ժամանակ: Վազգեն Սարգսյանն այն եզակի գործիչներից էր, որոնք թերեւս ամենալավն էին պատկերացնում անկախության արժեքը, բանակի դերն ու նշանակությունը անկախությունը պահպանելու գործում:

Սիրելու, շնչելու ապրելու նման բան է անկախությունը, ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը: Հենց ինքը՝ Սպարապետը, հավաքականություն էր: Մի ամբողջ ժողովրդի՝ ուժի, գաղափարի, մտածելակերպի ժպտացող եւ արտասվող հավաքական կերպարն էր, որն իր գիտակից կյանքի մեծ մասը նվիրեց հայրենիքի անկախության եւ պաշտպանության գործին, իր երիտասարդ կյանքի տարիները դրեց պետության կայացման զոհասեղանին: 

Այսօր Սպարապետը կդառնար 63 տարեկան: Ծնվել էր գարնանը ու հենց ինքն էր դարձել գարուն հայրենիքի համար: Դարձել էր երկրի անկախացման, պետության գարնան առաջին ձնծաղիկը:

Վազգեն Սարգսյանը հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ Արցախյան շարժման ժամանակ: Մինչեւ այդ՝ ժպտացող, կենսախինդ երբեմն նաեւ բարձրախոս մարդու զենքը գրիչն էր: Գրում էր իրեն բնորոշ անկեղծությամբ: Իր գրով նա  համամարդկային մեծ խնդիրներ էր բարձրացնում: Սակայն գրող Վազգեն Սարգսյանի կյանքը արմատապես փոխվեց երբ եկավ հայրենիքի խնդիրները լուծելու պահը: Գրիչը վայր դնելով Վազգենը փոխեց ճանապարհը, ընտրեց Արցախի ազատագրման, իսկ հետո արդեն Հայաստանի հզորացման բարդ ճանապարհը:

Վազգեն Սարգսյանին վստահվեց հայկական բանակի հիմքը դնելու բարդ եւ պատասխանատու գործը: Նա դարձավ Հայաստանի  առաջին պածտպանության նախարարը: Իսկ հետո նաեւ ստանձնեց  տնտեսությունը ոտքի կանգնեցնելու պատասխանատու գործը:

Երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար Վազգեն Սարգսյանը վճռական էր, երբեմն կոշտ երբեմն հուզական, բայց վստահ առաջ գնացող: Հավատում էր՝ նպատակին, հավատում էր հաճախ մանկան պարզամտությամբ, բայց քաջ գիտակցելով աշխարհի նետած դաժան  մարտահրավերներն ու սեփական հնարավորություները: Հավատում էր, որ  21-րդ դարը մերն է լինելու: Առաջին հայացքից ամբողջովին ռազմական մտածելակերպով մարդը հոգով հավատում էր խաղաղությանը, հավատում էր հաղթանակին, հավատում էր այնպես ինչպես պատանին՝ աղջկա սիրո խոստովանություններին: Սերը, ժպիտն ու արցունքները հայրենիքին նվիրած մարտիկն ապրեց ընդամենը 40 գարուն, բայց երկրին եւ ժողովրդին նվիրեց բազմաթիվ հաղթական գարուններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ուկրաինայում հայտարարվում է լռության ռեժիմ

Հաջորդը

Կ. Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Առնչվող նյութեր
Դիտել

Առգրավվել է 1843.8 կգ սիգ ձուկ և 12.3 կգ ձկնկիթ

Սևանա լճում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների»…
Դիտել

Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի ընթացքում քննրակվում է Ղազախստանում ստեղծված իրադրությունը: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը նիստի մեկնարկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share