Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ. պահանջը վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետին

Դատախազությունը 2022 թ. սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  

Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք,  3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,

Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը։

Գլխավոր դատախազությունը շարունակում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով դատարանի որոշումներով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

Հաջորդը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Առնչվող նյութեր
Դիտել

Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և Օվերնյ Ռոն Ալպի միջև

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը…
Դիտել

Պարզվում են Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share