Առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի ինչպես կարելի է քննարկել սահմանազատման հարցը․ Լավրով

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդական առաքելության հետ մեկտեղ մենք տեսնում ենք այլ խաղացողների կողմից այդ գործընթացին խոչընդոտելու փորձեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը միևնույն ժամանակ շեշտել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական խումբը «թաղել են ֆրանսիացիներն ու ամերիկացիները»։

«Մենք դրա հետ կապված որևէ խնդիր չենք ունեցել։ Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Արևմուտքը Փարիզի ու Վաշինգտոնի բերանով պաշտոնապես հայտարարեց, որ չի համագործակցելու Ռուսաստանի հետ որևէ ձեւաչափով։ Այսպիսով, նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին», – նշել է Լավրովը՝ ավելացներով, որ արևմտյան միջնորդները փոխարենը փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի մասնակցությամբ։

«Օրինակ, Բրյուսելում անցկացվում է սահմանազատման հանձնաժողովի նիստ։ Ադրբեջանցիներն ու հայերը քաղաքավարի մարդիկ են, նրանք գնում են այնտեղ։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, թե առանց նախկին խորհրդային հանրապետությունների քարտեզի, որը գտնվում է ռուսաստանյան շտաբում, ինչպես կարելի է քննարկել սահմանազատման և խաղաղության պայմանագրի հարցը», – նշել է Լավրովը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին

Հաջորդը

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Առնչվող նյութեր
Դիտել

«Էրդողանը Փաշինյանի հետ կքննարկի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը». թուրքական զլմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում կարող է հանդիպել ՀՀ վարչապետ…
Դիտել

Արցախի Հանրապետության նախագահը նամակներով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին

Հրատապ ահազանգ-դիմում միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը…
Դիտել

Սիրիացի վարձկանները դատապարտվեցին ցմահ

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին մասնակցած սիրիացի վարձկան-ահաբեկիչները Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Վարձկանների դատավարությունն ընթանում էր Սյունիքի ընդհանուր…
Դիտել

Արցախում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share