Առաջարկների նոր փաթեթը Բրյուսելում ներկայացրել եմ Ադրբեջանի նախագահին. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ տարածքային ամբողջականության հարցում ընդհանուր առմամբ ուրիշների տեսակետը պետք է չհետաքրքրի։

Փաշինյանը վստահեցրել է. «Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու։ Մենք մեր դաշնակիցների հետ ունենք քննարկում և այդ թվում միջազգային հանրության հետ ունենք հստակ ըմբռնում»։

Վարչապետը նշել է, որ Ադրբեջանին եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել. «Այդ առաջարկությունը ես նաև առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին իրենք այդ առաջարկությունն ընդունեն, մենք պատրաստ ենք անմիջապես անցնել դրա իրագործմանը»։

Փաշինյանը մանրամասնել է, թե ինչի մասին են ՀՀ ներկայացրած առաջարկները. «Մեր բոլոր հրապարակային հայտարարությունների մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետն անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նպատակահարմարությանը

Հաջորդը

«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները». Պապիկյան

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ նախագահի ԱՄԷ այցի շրջանակում ձեռք է բերել ևս մեկ 200 մՎտ-անոց արևային էլեկտրակայանի կառուցման պայմանավորվածություն

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում հանդիպել է «Մասդար» ընկերության…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք

Մեկ օրում Հայաստանում արձանագրվել է յորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք։ Կատարվել է 7407 թեստավորում, առողջացել է 264 քաղաքացի,գրանցվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share