Առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ

Ազգային ժողովն այսօր քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

Ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը պատգամավորներին ներկայացեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը։

Ըստ փոխնախարարի նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ։

Առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է նախագծում փոփոխություններ կատարել և ընդլայնել շահառուների շրջանակը։ Օրենքը կտարածվի այն անձանց վրա, որոնց 27 տարեկանը կլրանա մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է:

«Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ»,- նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը․ Արարատ Միրզոյան

Հաջորդը

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի գործողությունները դատապարտելի են. ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ—ից Հայաստան է տեղահանվել 29.000 երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) Իտալիայի մասնաճյուղի հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված փախստականների թվում 29 հազար երեխա կա։…
Դիտել

Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ…
Դիտել

Եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև երկուշաբթի

Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share