Ասկերանի 21-ամյա բնակիչը մեքենայով ընկել է գետը

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Ասկերանի շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերան քաղաքի տարածքով հոսող գետի մեջ մեքենա է կողաշրջվել:

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել Ասկերանի ՇԱԻ բաժնի փրկարարները: Պարզվել է, որ քաղաքային մարզադաշտից դեպի հարակից այգիներ տանող՝ գետամիջով անցնող ճանապարհին, Ասկերան քաղաքի 21-ամյա բնակիչ Ա.Մ.-ն իր վարած «Mitsubishi montero» մեքենայով դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել գետի մեջ:

Մեքենայի մեջ է եղել նաև նրա 70-ամյա Շ.Գ.-ն : Փրկարարները հատուկ տեխնիկական միջոցներով մեքենայից հանել են քաղաքացիներին՝ ցուցաբերել առաջին օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտում բացվել է «Շուշիս» խորագրով ցուցահանդես

Հաջորդը

Սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում կկազմավորվեն ոստիկանության զորքեր

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Օրակարգում «Ոստիկանության զորքերի…
Դիտել

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարն ընդունել է բրազիլական ԶԼՄ-ների ներկայացուցիչների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը ապրիլի 27-ին  Հայաստանի Հանրապետությունում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է ճանաչողական այցով…
Դիտել

ԼՂ գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են

«Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություն է տեսնում». կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։ Նա…
Դիտել

ՄԱԿ-ը մտահոգված է Հայաստանում փախստականների թվի աճով

ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը մտահոգություն է հայտնում Հայաստան ժամանող փախստականների աճող թվի կապակցությամբ և կոչ անում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share