Աստանայում մեկնարկել է Պուտինի և Էրդողանի հանդիպումը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում՝ Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Ենթադրվում է, որ օրակարգի առանցքային թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը:

Թուրքիայի ղեկավարի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը նախօրեին ասել է, թե «Էրդողանն աշխարհում թերևս միակ լիդերն է, ով կարող է մի սեղանի շուրջ նստեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ, իր հերթին, երեկ ասել է, որ հանդիպման ընթացքում «անդրադարձ կլինի երկկողմ հարաբերություններին, Ուկրաինային և ընթացիկ իրավիճակին»:

Ասիայում փոխգործության և վստահության միջոցների 6-րդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել Է Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու դեպքում խնդիրներ ունենալու մասին

Հաջորդը

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ Քերոբյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը մեկնաբանել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը ուղերձ է հրապարակել եւ հույս հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի…
Դիտել

ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է բուժկետի պետ-բուժակը

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի…
Դիտել

Ադրբեջանի սահմանային ծառայությունը հաղորդում է Հայաստանի հետ սահմանին հրաձգությամբ միջադեպի մասին

Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է, որ չորեքշաբթի երեկոյան հրաձգությամբ միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի հետ սահմանի շրջանում…
Դիտել

Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման նոր օրերը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտնում է, որ օրերս հետաձգված DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը տեղի կունենան Կարեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share