Ավագանին հաստատեց Երևանի 2022թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Դեկտեմբերի 28-ին գումարված արտահերթ նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանը:

Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2022թ. բյուջեն: Գալիք տարի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 94 միլիարդ 560 միլիոն դրամ: Բյուջետային հատկացումներով, որը կազմում է 98 միլիարդ 821 միլիոն դրամ, ծավալուն ծրագրեր կիրականացվեն քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով:


2022 թվականի բյուջեի նախագծով նախադպրոցական հաստատությունների համար նախատեսվում է շուրջ 5.8 մլրդ. դրամ կամ 22 մանկապարտեզի հիմնանորոգում:


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կազմակերպություններին համայնքային բյուջեից հատկացվող միջոցները կրկնապատկվել են՝ 250 մլն. դրամ՝ 2021թ.-ին, 500 մլն. դրամ՝ 2022-ին: Կհիմնանորոգվի 4 բուժհաստատություն:


2022թ. նորերով կփոխարինվի 100 վերելակ, ևս 280-ի փոխարինումն արդեն դրվել է մրցույթի: 2019-2022 թթ.-ին նորերով փոխարինված վերելակների թիվը կհասնի շուրջ 1000-ի:


2022 թվականին համայնքային բյուջեի եկամուտներով ձեռք կբերվի ևս 100 նոր՝ 8.6 մետրանոց ավտոբուս:


Բակերի բարեկարգմանն ու խաղահրապարակների կահավորմանը կհատկացվի 1.8 մլրդ դրամ:


Ջրահեռացման ցանցերի կառուցման նպատակով գալիք տարի կհատկացվի 509 մլն դրամ:


2022թ. աշխատանքներ կտարվեն նաև հանգստի գոտիների ու զբոսայգիների կառուցման, մայրուղիների ու փողոցների վերակառուցման և հիմնանորոգման, ինչպես նաև ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման և հիմնանարոգման նպատակով. ընդհանուր առմամբ՝ 4 միլիարդ 562 միլիոն դրամ:
2022թ. նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալներում սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն) ծախսերի տեսակարար կշիռը կազմում է 37.9%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 18.6%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 14.3%։
2021թ. բյուջեի հավաքագրումներն, ի դեպ, նախատեսվածի համեմատ գերակատարվել է:
2021թ. համեմատ նախատեսվում է սեփական եկամուտների շուրջ 3.8 մլրդ. դրամի աճ, որն ինքնըստինքյան նշանակում է համարժեք գումարի չափով ավելի ծրագրերի իրականացում:


Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2022թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: Ծրագրում ներկայացված է 25 հիմնախնդիր և առաջնահերթություն:


Երևանի ավագանու հաջորդ նիստը կգումարվի 2022թ. փետրվարի 8-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հաջորդը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

Առնչվող նյութեր
Դիտել

Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ռոնալդուն հայտարարել է, որ,…
Դիտել

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ Ռոնալդուով

«Ինտերն» այլևս հետաքրքրված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով: Պորտուգալացին ամենայն հավանականությամբ, կհեռանա իր ներկայիս ակումբից ձմեռային…
Դիտել

Շոլցը բանակցություններ կվարի Փելոսիի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 16-ին Բեռլինում բանակցություններ կվարի ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share