Ավազակային հարձակում «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 22:00-ից 22:30-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, ինքնաշեն եղանակով պատրաստված աստիճանով և տեխնիկական միջոցների կիրառմամբ բարձրացել են Երևան քաղաքի Մասիս փողոցում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ին պատկանող արտադրամասի պարսպի վրա և կտրելով այնտեղ առկա փշալարերը, ապօրինի մուտք են գործել նշված արտադրամասի տարածք, մտել մասնաշենք և մետաղյա լինգի գործադրմամբ ընկերության աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից վերցրել են  առանձնապես խոշոր չափերով՝ 15.000.000 ՀՀ դրամի գումար և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 1 հատ հարթաշուրթ, 1 հատ մետաղյա լինգ, 1 հատ ինքնաշեն աստիճան և պոլիէթիլենային տոպրակով խաղաքարտեր: Նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն: Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել  հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Հաջորդը

Առողջապահության նախարարությունը՝ ՍԴ որոշման մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Արայիկ Հարությանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանին, Վիտալի Բալասանյանին, Դավիթ Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:…
Դիտել

Սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Առողջապահության նախարարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share