Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Վրաստանում Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարեւորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության եւ կայունության հաստատման ու ամրապնդման գործում:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև գործակցությունը կդառնա ավելի արդյունավետ և սերտ։ Այս մասին ՀՀ վարչապետն ասել է՝ Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում վրացի իր գործընկերոջ հետ առանձնազրույցի ընթացքում:

«Մեծարգո պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար։ Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ և հաճույք է այցելել եղբայրական Վրաստանի մայրաքաղաք, որովհետև սա լավ առիթ է՝ նախ շփվելու ընկերների և բարեկամների հետ, և երկրորդը, քննարկելու երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցեր։

Ուրախ եմ, որ մեր կառավարությունների միջև բավական արդյունավետ գործակցություն է հաստատվել և համոզված եմ, որ մեր այս հանդիպման արդյունքում այդ գործակցությունն ավելի արդյունավետ և սերտ կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետ Փաշինյանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր հերթին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։

«Ցանկանում եմ ողջունել Հայաստանի վարչապետին՝ պարոն Նիկոլ Փաշինյանին։ Ուրախ եմ, որ իմ թանկագին գործընկերն այսօր հյուրընկալվել է Թբիլիսիում։ Գործընկերոջս մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհավորել խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ։ Համոզված եմ, որ նա հաջողություն և զարգացում կբերի հայ ժողովրդին և Հայաստանին։ Բարի լինի Ձեր ժամանումը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կովսականում հայ զինծառայողներին խոշտանգել եւ սպանել են․ ՄԻՊ

Հաջորդը

Վստահություն չունեմ Աղվան Հովսեփյանի գործի արդար քննության առումով․ Արթուր Սաքունց (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի…
Դիտել

Շտապօգնության 39 ավտոմեքենա է նվիրաբերվել Հայաստանին

Առողջապահական համակարգը համալրվել է բոլորովին նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներով: Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարար Անահիտ…
Դիտել

Այլ երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության խախտումը չի կարող ընդունելի լինել. ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share