Ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 07:35-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Աղստև գետը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, գետից դուրս բերել ավտոմեքենան և հոսանքազրկել, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան

Հաջորդը

Հայաստանում կատարվել է ավելի քան 1․54 միլիոն պատվաստում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ նախագահի վարչակազմը 24,005,000 ԱՄՆ դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմն առաջարկում է 24,005,000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան…
Դիտել

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է 3 վագոնով

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ…
Դիտել

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ դեսպաններ Թրեյսին, Դեգնանը և Լիցենբերգերը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտեղակալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share