Արագած սարի ճանապարհին «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. վարորդն ու ուղևորը մահացել են

2021թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:10-ին, ՀՀ ոստիկանության Ապարանի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագած գյուղում «Զիլ» մակնիշի բեռնատար է շրջվել, որի մեջ եղել է 2 անձ:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մեծամոր քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած «Զիլ 131D» մակնիշի ավտոմեքենայով Արագած սարից Արագած գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել է քարերին, գլխիվայր շրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի 59-ամյա բնակիչը, տեղում մահացել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Հաջորդը

Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Սևանի ափամերձ տարածքների մաքրումն ավելի արդյունավետ կկազմակերպվի

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Եվրոպական Միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ…
Դիտել

Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի պահանջների իրականացման միջգերատեսչական խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման…
Դիտել

Զինվորը վնասվածք է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 528-րդ հոդվածի 1-ին մասով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share