Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը, անվտանգային մարտահրավերների չեզոքացմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը վերաբերող բազմաթիվ հարցերի:

Նախագահը նշել է, որ իշխանությունները պետք է համբերատար լինեն ու ըմբռնումով մոտենան Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանրության կողմից հնչող քննադատություններին` չնայած հանրային հետաքրքրությունը հաճախ կլանում է հարցերի այնպիսի շրջանակ, որի մասին բարձրաձայնելը կամ տեղեկատվություն հրապարակելը սպառնում է ազգային անվտանգությանը, առնչվում է պետական գաղտնիքների շարքին, ի վերջո, հակադրվում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության տակտիկական մոտեցումներին:

Երկրի ղեկավարի խոսքով` Արցախի քաղաքացիների` կարծիքն ազատորեն արտահայտելու սահմանադրական իրավունքի իրացման դրսևորումները հարգանքով են ընկալվում, սակայն նույնատիպ հարցերի վերաբերյալ հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են տարբեր կարծիքներ ու մոտեցումներ ունենալ, հետևաբար, պետությունը պարտավոր է դրանց առնչությամբ ողջամիտ և հավասարակշռված որոշումներ ընդունել: Անդրադարձ է կատարվել նաև հանրային կյանքին առնչվող խնդիրներին, կադրային քաղաքականությանը, պետական կառավարման համակարգի թերություններին:

«Մենք բարձր ենք գնահատում հաշվետվողականությունը և ուշադրությամբ հետևում ենք հանրության կողմից բարձրացվող յուրաքանչյուր խնդրի: Կադրային քաղաքականության թերությունները տեսանելի են նաև մեր կողմից, և մերօրյա սուղ պայմաններում միշտ չէ, որ հաջողվում է այդ ոլորտում հաղթահարել բոլոր խնդիրները»,- մասնավորապես ասել է նախագահը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ գործադիր իշխանության կազմում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու գործելաոճին և առաջիկայում ևս փորձելու են վերանայումներ կատարել՝ հաշվի առնելով կադրային քաղաքականության սկզբունքներն ու պարբերական փոփոխություններով կառավարման արդյունավետությունը նվազեցնելու անթույլատրելիությունը:

Հանդիպման վերջում երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ Արցախի իշխանությունները շարունակելու են հավատարիմ մնալ հազարավոր քաջորդիների արյան գնով կերտված պետականության սյուներն ամրացնելու, Արցախի Սահմանադրության պետականապահպան իրավահնարավորությունները կատարելագործելու, պետական իշխանության ձևավորման ու բնականոն գործունեության անխափան ընթացքն ապահովելու գործին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում են անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ. Սուրեն Պապիկյան

Հաջորդը

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Համաշխարհային տնտեսության աճի տեմպի կտրուկ անկում և ռեցեսիա է սպասվում հետագա տարիներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով…
Դիտել

ԱՄՆ կոնգրեսականն արձագանքել է Սյունիքի դեպքերին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը Հայաստանի տարածք, Սյունիքի մարզ, ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ…
Դիտել

Վաղը՝ ժամը 18.00-20.00-ը, փակ կլինի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Լուսավորչի փողոց տանող հատվածը

Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 18.00-20.00-ը, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտայի…
Դիտել

Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share