Արարատի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը 60 տարեկան է

Այսօր՝ մայիսի 30-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի 60-ամյակին նվիրված համերգային միջոցառում։

Սարյանի արվեստի դպրոցում կա մեծ երաժշտական բաժին. գործում են դաշնամուրի, լարային, փողային, ժող գործիքների, երգեցողության դասարաններ: Դպրոցի սաները մասնակցել են «Նոր անուններ», «Վերածնունդ» ու բազմաթիվ այլ մրցույթների և փառատոների, գրավել պատվավոր տեղեր: Դպրոցն ունի նաև Վ.Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու։


Երաժշտականից բացի դպրոցում կա նաև գեղարվեստի բաժին, որտեղ հիմքը նկարչությունն է, իր առարկաներով՝ գունանկար, գծանկար, կոմպոզիցիա: Դպրոց մուտք գործելուց անհնար է չնկատել գեղեցիկ նախշերով զարդարված պատերը, դռները: Նեղ միջանցքում տեղակայված լսարանների դռներին պատկերված են թեմատիկ նկարներ։ Գրադարանի դռանը պատկերված է գիրք ընթերցող աղջիկ, ժող գործիքների դռան վրա՝ թառ նվագող տղամարդ, և այս ամենը ստեղծագործել են դպրոցի սաները:

Դպրոցն իր 60-ամյա պատմության ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերը հայտնի երաժիշտներ են դարձել և այժմ աշխատում են հանրապետության տարբեր երաժշտական հաստատություններում, ոմանք էլ կայացել են գիտության տարբեր բնագավառներում՝ ստանալով գիտական բարձր կոչումներ:

Հեղինակ՝ Լիլիթ Պետրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետը և ՌԱԿ Կենտրոնական վարչության նորընտիր անդամներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին

Հաջորդը

ԱՄՆ–ը երախտագետ է Փաշինյանի հանձնառությանը և ողջունում է Ալիևի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ղեկավարությունը պարտավոր էր մինչեւ վերջին վայրկյանը մնալ իր աշխատասենյակում եւ պաշտպանել Արցախի դրոշը եւ զինանշանը. Վահրամ Աթանեսյան

Եթե բանակը չափազանց սուղ հնարավորություններով քսանչորս ժամ դիմադրություն է ցույց տվել եւ թշնամուն ծանրագույն կորուստներ պատճառել, թեեւ կարող…
Դիտել

Հրապարակվել է երկակի և ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված…
Դիտել

Կայացել է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը (տեսանյութ)

Կայացել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ լույս ընծայված «Բանակցային առաջնագծում» ժողովածուի շնորհանդեսը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share