Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Փետրվարի 28-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի միջև հաստատված երկխոսության կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը նշել է, որ որպես բռնի տեղահանումներից անմիջականորեն տուժած երկիր՝ Հայաստանը մշտապես աջակցել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի ջանքերին՝ ուղղված բռնի տեղահանումներից տուժած անձանց իրավունքների պաշտպանությանը:

Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

3 անձի ուղղությամբ կրակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հաջորդը

Մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Եվրամիության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում…
Դիտել

Հայտնի են «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները

«Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակաբաշխությունն անցկացվել է 80-րդ անգամ: Այն տեղի է ունեցել Լոս Անջելեսում՝ ազդարարելով համաշխարհային կինեմատոգրաֆի  լավագույնների…
Դիտել

«ԱՄՆ պետքարտուղարը անձամբ է ներգրավված խաղաղության հաստատման գործում». Նեդ Փրայս

Երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանային սրացմանը վերաբերող հարցերին ու խաղաղության հաստատման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share