Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը խոսել է Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման մասին

Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հայ-սլովենական հարաբերություններում առկա ներուժն առավել արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության խորացման շուրջ։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել Հարավային Կովկասում կայունության և անվտանգության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումներին։

Հանդիպման օրակարգում են եղել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն առնչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ

Հաջորդը

«Ես պատրաստ եմ բանակցել Պուտինի հետ, եթե նա որոշի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում». Բայդեն

Առնչվող նյութեր
Դիտել

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են խորհրդարան վերադառնալու և ԱԺ-ում աշխատանքները շարունակելու մասին։ Միաժամանակ, «Պատիվ ունեմ»-ից հայտնել…
Դիտել

Կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները կենտրոնին կապող այլընտրանքային ճանապարհներ․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ կկառուցվեն Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանները մայրաքաղաքի կենտրոնին կապող այլընտրանքային…
Դիտել

Հարավային Կովկասում բարձր է ապակայունացման ռիսկը. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում կոչ է արել միջազգային հանրությանը՝ գործնական քայլեր ձեռնարկել ԼՂ-ի ժողովրդի իրավունքների…
Դիտել

«Հարավկովկասյան երկաթուղու» գծային կապի փայտյա սյուները կտրվեն ՊՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից գույք հետ վերցնելու և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share