Արարատ Միրզոյանը ստորագրեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը:

«Ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ապրիլի 1-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն օրենքի ընդունումից հետո 21 օյա ժամկետում չէր ստորագրել օրենքը և չէր վիճարկել օրենքի սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվել էր ԱԺ նախագահին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է լիբանանահայ համայնքի խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի…
Դիտել

Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70 տոկոսով

Հայաստանում ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 70,4 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ԿԲ…
Դիտել

Հաագայի դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը Լաչինի միջանցքի վերաբերյալ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը թվիթերում գրել է. «Արդարադատության միջազգային դատարանը միաձայն վերահաստատեց իր վճիռը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու ապահովել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share