Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել Անկարայում (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: 

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Այցի շրջանակում նախատեսվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։

Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հանդիպել են Խովաևն ու Բայրամովը

Հաջորդը

Ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ուղղությամբ 2022թ. իրականացրել է 51 ստուգում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետդեպը շարունակելու է առաջնահերթ համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը

Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։…
Դիտել

Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ի դեմս նրա խոսնակի, հանդես է եկել լայնածավալ հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ՀԱՊԿ երկրների ղեկավարների երևանյան գագաթաժողովի հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում (տեսանյութ, լուսանկարներ)

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share