Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բեռլին

Փետրվարի 6-7֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բեռլինում։

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Գերմանիայի օրենսդիր մարմինների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

Իր հանդիպումների ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ կկատարի Հայաստան-Գերմանիա և ՀՀ֊ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցերին, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան֊Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հաջորդը

Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում և Սիրիայում. կան բազմաթիվ զոհեր

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեղծվում է Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու ՀՀ ինքնիշխան տարածքում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի…
Դիտել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԱԽ քարտուղարի հետ

Այսօր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկվել է Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share