Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Արարատ Միրզոյանն Իգոր Խովաևին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի  նկատմամբ  սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նպատակներին ուժի միջոցով հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հատկապես ստեղծված իրավիճակում հայկական կողմն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների ակտիվ ներգրավումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Հաջորդը

ՄԻՊ-ը միջազգային գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական հարձակման հետևանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված միավորման մասին իր հայտարարության արձագանքներին։ «Ռոբերտ…
Դիտել

Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը սահմանազատման շուրջ. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրների միջև պետական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share