Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին:

Հայաստանի արտաքին գերատեսչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը:

Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների և տարրերի հիման վրա հակամարտության տևական և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊԵԿ-ն ամփոփել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման արդյունքները

Հաջորդը

Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե…
Դիտել

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կապիկի ծաղիկի 14 հազար դեպքի և Աֆրիկայում մահվան 5 դեպքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է: «Արմենպրես»-ի…
Դիտել

Զորամասի հրդեհից վիրավորում ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. Ավանեսյան

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share