Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի գործակալությունների հայաստանյան ներկայացուցիչներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչն իր նպաստն է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և կառավարման համակարգի կարողությունների ամրապնդման հարցերում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել այս տարվա հունիսին ընդունված «Հայաստանի համար ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացումը կառավարության օրակարգի կարևոր կետերից է և դրանք արտացոլված են կառավարության բարեփոխումների հավակնոտ ծրագրերում:

44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների վերացման համատեքստում՝ Արարատ Միրզոյանը և Շոմբի Շարփը կարևորել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ պատերազմից տուժածներին մարդասիրական օգնության տրամադրման աշխատանքների համակարգման նպատակով մեկնարկած ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագիրը։

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև Արցախ անխոչընդոտ հումանիտար մուտքի անհրաժեշտությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարմինների համար։

Նույն օրը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Արարատ Միրզոյանը հաջողություն և արգասաբեր աշխատանք է մաղթել Նատիա Նածվլիշվիլիին իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լավրովն ու Բլինքենը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցը

Հաջորդը

Հայաստանն ու Ուկրաինան ամրապնդում են գործակցությունը զբոսաշրջության ոլորտում

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ

Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի…
Դիտել

Արցախում կրկին գազ չկա

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share