Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գերատեսչությունից տեղեկացնում են, մայիսի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

Զրույցի առանցքային թեմաներից է եղել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը:

Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են որպես շինանյութ. Դավիթ Բաբայան

Հաջորդը

Լավրովը Բաքվում է

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է.ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը…
Դիտել

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կարելի է համարել ռազմավարական

Ռուս-իրանական հարաբերությունները կարելի է համարել ռազմավարական․ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թեհրանի բիզնես ֆորումի՝ Expo-Russia Iran-ի…
Դիտել

Ավարտվել են Ստեփանակերտի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան վերանորոգման աշխատանքները.ԱՀ քաղաքաշինության նախարարություն

Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ի՝ պատերազմի հետևանքով վնասված ծննդատան համար նախատեսված նոր մասնաշենքի վերակառուցման շինաշխատանքներն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share