Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ):

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին:

Հանդիպման առանցքում են եղել Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը:

ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է ՀՀ-ում ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերում իրանական ընկերությունների մասնակցության ընդլայնման հնարավորությունները

Հաջորդը

Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու. Արմեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԻ նախարարը պարգևատրել է երեխայի կյանքը փրկած քաղաքացուն

Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մինչ…
Դիտել

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի հրամանը

ՍԴ-ն կքննի առողջապահության նախարարի պարտադիր թեստավորման կամ պավաստման վերաբերյալ հրամանի Սահմանադրության համապատասխանության հարցը։ 2021 թվականի նոյեմբերի 25-ին՝ ժ․…
Դիտել

Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ Պատմությունը մերօրյա Հայաստանին տվել է եզակի շանս ու մեծ հնարավորություններ։ ՀՀ-ն ստանում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share