Արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ 2022 թվականի հունիսի 16-24 «Զանգեզուր» մասնաճյուղի «Զանգեզուր» պետական արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ և բեզոարյան այծեր միասին մեկ վայրում։

Կարգավիճակը՝
Հայկական մուֆլոնը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»,
Բեզոարյան այծը ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։

Հիշեցնում ենք, որ՝

Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքի համաձայն բեզոարյան այծի և հայկական մուֆլոնի որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագինը կազմում է 3 մլն ՀՀ դրամ։

Եթե իրավախախտման արդյունքում պատճառվել է խոշոր վնաս ապա իրավախախտը ենթակա է քրեական պատասխանատվության համապատասխան օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի, այն է՝ պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով 2-3 ամիս ժամկետով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի նախագահին

Հաջորդը

Մարդ-արջ առճակատման հիմնախնդիրները Հայաստանում. քննարկում ՇՄ նախարարությունում

Առնչվող նյութեր
Դիտել

Իսրայելը պատրաստ է ռուսաստանցի հրեաներին դուրս բերել երկրից

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ու իսրայելական El-Al ավիաընկերության ղեկավարը խորհրդակցություններ են անցկացրել Ռուսաստանից Իսրայել չվերթների թվի հնարավոր ավելացման…
Դիտել

Աշխարհում ռսա-սովետական իշխանության հաջող տապալման առաջին դեպքն էր. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը «Հիշո՞ւմ եք.1921 թվականի փետրվարի 18-ին, այս օրը Հայաստանի Գառնի բնակավայրում ռուսական օկուպացիայի դեմ…
Դիտել

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 30-ամյակի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Արցախում խաղաղապահներն ուժ գործադրելով բացել են ռազմաբազայի մուտքը․ (տեսանյութ)

Արցախում մի խումբ ակտիվիստներ գիշերվանից շրջափակել են ռուս խաղաղապահների ռազմաբազան։ Նրանք հայտարարել են, թե վերահսկելու են խաղաղապահների տեղաշարժը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share