Արգելափակվել է ադրբեջանական կողմի մուտքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի տարածք․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։

Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կատար 2022. հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը

Հաջորդը

Հրդեհ Երևանի Դուրյան թաղամասի բնակարաններից մեկում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

Առնչվող նյութեր
Դիտել

Տոկաևը ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու հրաման է արձակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: Այս մասին Ղազախստանի նախագահը…
Դիտել

Արցախում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումից առաջ քաղաքացիները պետք է դիմեն ռուսական խաղաղապահ զորախմբի հետ գործակցության ապահովման կենտրոն

ԱՀ Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնը, փոխգործակցելով Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսական խաղաղապահ զորախմբի հետ, ըստ ներկայացված…
Դիտել

ՏԿԵ նախարարության պարզաբանումը՝ «օդի տուրքի» մասին լուրի վերաբերյալ

ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պարզաբանումը. «Ի պատասխան 168.am կայքում հրապարակված հոդվածի` ըստ որի, իբրև թե ՀՀ…
Դիտել

Մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը 14% է

Կառավարությունից հայտնում են, որ ընթացիկ տարվա մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share