Արթուր Վանեցյանի կոչը

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: ԱԱԾ նախկին ղեկավարը կոչ է անում քաղաքացիներին գալ Ազատության հրապարակ և քննարկել երկրի առջև ծառացած մարտահրավերները: Արթուր Վանեցյանը

Վանեցյանը նշեց, որ գիշերը անց է կացրել Ազատության հրապարակում, և որևէ խոչընդոտ չի եղել, խաղաղ է անցել:

«Ուզում եմ մեր հայրենակիցներին բոլորին ասել բարի լույս, ասեմ, որ այստեղ ենք ու բոլորին սպասում ենք Ազատության հրապարակում: Եկեք Ազատության հրապարակ, ասեք ձեր խոսքը, ցույց տվեք ձեր վերաբերմունքը»,- ընդգծեց Վանեցյանը:

Վանեցյանը նաև կոչով դիմել է այսօր առավոտ հացադուլ սկսած երկու երիտասարդներին:

«Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի։ Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։ Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։ Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,- նշել է Վանեցյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Երևանի պատմություն»-ը կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

Հաջորդը

Երևանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում ZIL մակնիշի գազատար ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան

Հունվարի 3-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում…
Դիտել

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար, Պատրոն Դավո…
Դիտել

Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը

Արցախի երրորդ պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ Այս մասին հայտնել է հրետանավորի հայրը՝ Արտակ…
Դիտել

ԱՄՆ-ն պատասխանատու է Ուկրաինայում կրակ բորբոքելու համար․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարծում է, որ ԱՄՆ-ն է պատասխանատու Ուկրաինայում «կրակը բորբոքելու համար»։ «Սպիտակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share