Արհեստական բանականությամբ HR Drone-ը կօգնի աշխատանք գտնել

Նորարար HR Drone-ը ստեղծվել է՝ օգնելու լավագույն ընկերություններին իրենց թափուր հաստիքները համալրել հնարավորինս հեշտ և արագ:

HR Drone-ը ոչ միայն աշխատակազմի համալրման համակարգ է, այլև HR/Recruiter-ներին տալիս է տեխնոլոգիական գործիքներ, որոնք հեշտացնում են աշխատանքը: Օրինակ՝ ChatGPT-ի օգնությամբ կարող են վայրկյանների ընթացքում ստեղծել գրավիչ աշխատանքային հայտարարություններ:

Գործատուներն ու կադրերի հավաքագրմամբ զբաղվող մասնագետները hrdrone.am-ում կարող են օգտվել աշխատանք փնտրողների հասանելի բազայից՝ ըստ պահանջվող հմտությունների:

Հարթակն առաջարկում է մի շարք առավելություններ ինչպես աշխատանքային նոր հնարավորություններ դիտարկող օգտատերերի, այնպես էլ հավաքագրման մասնագետների համար։ Դրանցից են՝  անանուն պրոֆիլներ, AI-ի միջոցով մի քանի ակնթարթում բովանդակալից աշխատանքային հայտարարությունների գեներացում, թեկնածուների համապատասխանության գործառույթ, անմիջապես հարթակից չաթի միջոցով կապ նախընտրած թեկնածուի հետ, մի շարք ինտեգրացիաներ (Slack, Telegram և այլն) ։

Ստարտափի համահիմնադիրներն են Արամ Սահրադյանն ու Նարեկ Հակոբյանը: Արամը, երկար տարիներ ապրելով Էստոնիայում, 2019 թվականին Նարեկի հետ հիմնել է ՏՏ աութսորսինգ ընկերություն Հայաստանում, սակայն ոլորտը սկսել է ուսումնասիրել ու աշխատել դեռ 2007 թվականից: HR Drone-ը նրանց առաջին ստարտափն է:

Հիմնադիրները նշում են, թե ինչն է դրդել ստեղծելու HR Drone-ը. «Միասին տարիներ շարունակ հաջող բիզնես ունենալով՝ որոշեցինք  բացել մեր սեփական գաղափարով ստարտափը: Նոր թիմակիցներին գտնելու գործընթացը մեզ համար մարտահրավեր էր, որոշեցինք լուծում գտնել, և այսպես ծնվեց HR Drone-ը»:

Հարթակն ունի AI Matching-ի գործառույթ, որը փորձի և նախընտրելի աշխատավարձի հիման վրա գրանցված մասնագետի էջը կներկայացնի այն ընկերություններին, որոնք փնտրում են հենց նրան:

HR Drone հավելվածը պարզ գործիք է գործատուների և մասնագետների համար՝ միշտ լինել տեղեկացված աշխատաշուկայից։ Թեկնածուն այստեղ հնարավորություն ունի լինել ինչպես ակտիվ օգտատեր, որն այս պահին նոր աշխատանքի կարիք ունի, այնպես էլ պասիվ, ով աշխատում է, սակայն դեմ չի լինի լսել հետաքրքիր առաջարկներ։ Ի դեպ, օգտատերերն անանուն են, և իրենք են որոշում առաջարկ անող ընկերության հետ կիսվել իրենց տվյալներով, թե՝ ոչ. նրանք բացահայտվում են միայն այն ժամանակ, երբ առաջարկը հետաքրքրում է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳՆ-ն արաձագանքել է Ալիևի հայտարարություններին

Հաջորդը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչ քննություններ են հանձնելու՝ 4-րդ, 9-րդ եւ 12-րդ դասարաններում սովորողները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հաստատել է 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը…
Դիտել

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել…
Դիտել

Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share