Արհեստական բանականության զարգացման միտումները

Վերջին տարիներին արհեստական բանականությունն (ԱԲ) արագ զարգանում եւ ընդլայնում է իր հասանելիությունը տարբեր ոլորտներում, իսկ վերջին մի քանի ամիսներին, հատկապես 2022թ․-ի վերջին եւ 2023թ․-ի առաջին եռամսյակում զարգացման տեմպերն էլ ավելի են արագացել:

COVID-19-ի համաճարակի ընթացքում AI-ի ներուժը առողջապահության ոլորտում ավելի ակնհայտ դարձավ, հատկապես վիրուսներիի տարածման կանխատեսումների, դրանց կանխարգելման ու նոր բուժման մեթոդների ու պատվաստանյութերի մշակման հարցերում: Միեւնույն ժամանակ, հեռավար աշխատանքի եւ առցանց հաղորդակցության նկատմամբ պահանջարկի աճը բարձրացրեց ԱԲ-ի հիման վրա աշխատող գործիքների նկատմամբ պահանջարկը։ Համաձայն տարբեր միջազգային հետազոտական ընկերությունների տվյալների՝ ԱԲ լուծումների համաշխարհային շուկան 2022թ․-ի կազմել է 200-300 մլրդ․ ԱՄՆ դոլար, իսկ 2030թ․-ին այն կհատի 1,5 տրիլիոն ԱՄՆ դոլարի շեմը։

Եթե նայենք դեպի ապագան՝ հավանական է, որ ԱԲ-ն կշարունակի մնալ տեխնոլոգիական զարգացման եւ նորարարության հիմնական շարժիչ ուժը հաջորդ տասնամյակների ընթացքում:

Ոլորտներից մեկը, որտեղ մենք, ամենայն հավանականությամբ, կտեսնենք զգալի աճ, ինքնավար համակարգերն են, օրինակ՝ ինքնակառավարվող մեքենաները, դրոնները եւ ռոբոտները: Այս համակարգերն արդեն փորձարկվում եւ կիրառվում են տարբեր ոլորտներում։ Տրանսպորտի, լոգիստիկայի եւ արտադրության ոլորտների փոխակերպման գործընթացում ԱԲ-ի ներուժը հսկայական է: ԱԲ-ի դերն էական է լինելու նաեւ քաղաքային համայնքների ինքնավար (խելացի) կառավարման համակարգերում։ Այսօր արդեն բազմաթիվ առաջադեմ քաղաքային համայնքներ կիրառում են նշված համակարգերը, օրինակ՝ Սինգապուր, Ցյուրիխ, Օսլո, Հելսինկի, Կոպենհագեն եւ այլն։

Ինքնավար համակարգերից բացի, ԱԲ-ն, ամենայն հավանականությամբ, մեծ ազդեցություն կունենա նաեւ այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են բժշկությունը եւ առողջապահությունը: Օրինակ՝ ԱԲ-ի հիման վրա աշխատող ախտորոշիչ գործիքներն արդեն օգտագործվում են հիվանդությունների եւ դրանց առաջացման պայմանների հայտնաբերման համար՝ ապահովելով արդյունքների անհամեմատ բարձր ճշգրտություն։ Իսկ ԱԲ-ի ներուժը՝ բժշկական հետազոտությունների ու բուժման մեթոդների կատարելագործման հարցերում աննկարագրելի բարձր է: Սա կարող է ներառել ամեն ինչ՝ անհատականացված բժշկությունից՝ հիմնված անհատի գենետիկական պրոֆիլի վրա, մինչեւ դեղամիջոցների հայտնաբերման նոր մեթոդներ, որոնք կիրառում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ: Հատկանշական է, Կալիֆորնիական մի ընկերություն առաջարկում է նույնիսկ լոգիստիկ լուծումներ արհեստական ​​ինտելեկտի վրա աշխատող դրոններով։ Այն իրականացնում է անյրաժեշտ դեղամիջոցների առաքում ամբողջ աշխարհի բնակչությանն՝ առանց օդաչուի: Այս դրոնները կարողանում են դիմակայել եղանակային կոշտ պայմաններին և շրջել հասարակածով ընդամենը երկուսուկես օրվա ընթացքում։ Այս կազմակերպության դրոնները անմիջապես առողջապահական կենտրոններում գտնվող հիվանդներին են առաքել 1 միլիոն COVID-19 պատվաստանյութ։

Մեկ այլ ոլորտ, որտեղ AI-ն, հավանաբար, զգալի ներդրում կունենա, բնապահպանությունն է: Սենսորներից եւ այլ սարքերից ստացված հսկայական տվյալների վերլուծությամբ՝ ԱԲ-ն կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ եւ լուծել բնապահպանական մարտահրավերները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սպառումը եւ աղտոտումը: Սա կարող է ներառել ամեն ինչ՝ շենքերում եւ տրանսպորտային համակարգերում էներգիայի սպառման օպտիմալացումից մինչեւ բնական աղետների ազդեցության կանխատեսում եւ մեղմացում:

Իհարկե, կան նաեւ պոտենցիալ ռիսկեր՝ կապված ԱԲ-ի արագ զարգացման եւ ներդրման հետ: Այդ ռիսկերը պայմանավորված են այն մտահոգություններով, որ ԱԲ-ի զարգացման, տեղայնացման եւ մեր կյանք՝ արագ մուտք գործելու արդյունքում մարդիկ կկորցնեն իրենց աշխատանքը, անձնական տվյալների գաղտնիության եւ անվտանգության հարցերն էլ ավելի խոցելի կդառնան, ԱԲ-ի կողմից միտումնավոր կամ ոչ միտումնավոր կատարված սխալները կարող են ճակատագրական լինել, եւ այլն։ Ուստի, այս մարտահրավերներին դիմակայելու եւ ԱԲ-ի ներուժը հասցեական ու արդյունավետ օգտագործելու, հանրային բարիք ստեղծելու համար կառավարությունները, քաղաքականություն մշակողները, բիզնեսները, քաղհասարակությունը եւ անհատները պետք է սերտ համագործակցեն։

ԱԲ-ի հետ մարդկության ապագան, ամենայն հավանականությամբ, կլինի և՛ հետաքրքիր, և՛ դժվար: Քանի որ մարդկությունն ընտրել է զարգացման այս ուղին, ԱԲ-ն շարունակում է զարգանալ եւ ընդլայնել իր հասանելիությունը։ Ուստի կարեւոր է, որ ԱԲ-ի զարգացման և դրա կիրառության ոլորտների ընդլայնման ընթացքում մենք լինենք շրջահայաց՝ կառավարելի ռիսկերի պայմաններում առավելագույնի հասցնելով օգուտները:

ԱԲ-ի զարգացմամբ են պայմանավորված լինելու առաջիկա տասնամյակներում համաշխարհային տնտեսության աճի բարձր տեմպերը, բազմաթիվ ոլորտներում արտադրողականության թռիչքաձեւ աճերը,  եթե, իհարկե, աշխարհաքաղաքական մարտահրավերները չխոչընդոտեն համաշխարհային տնտեսության զարգացումը։ Ընդհանուր առմամբ, հաշվի չառնելով մրցակցային հետևանքները և անցումային ծախսերը, AI-ն կարող է մինչև 2030 թվականը ապահովել մոտ 13 տրիլիոն դոլարի լրացուցիչ տնտեսական արդյունք՝ ավելացնելով համաշխարհային ՀՆԱ-ն տարեկան մոտ 1,2 տոկոսով: Այն երկրները, որոնք կկարողանան ճիշտ դիրքավորվել ԱԲ-ի զարգացման եւ տարբեր ոլորտներում ԱԲ-ի արագ ներդրման եւ տեղայնացման հարցում, էականորեն շահեկան դիրքերում կհայտնվեն։

«Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի համահիմնադիր, «Ավենյու քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության բաժնետեր Կարեն Մարտիրոսյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևան է ժամանում Կովկասյան հարցերով ավագ խորհրդատու Լուիս Բոնոն

Հաջորդը

Շամբ-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Առնչվող նյութեր
Դիտել

Մահացել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

72 տարեկանում սրտամկանի կաթվածից մահացել է ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական, քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը: Նրան ծանր վիճակում…
Դիտել

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է  Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով  բնական գազի օգտագործման հնարավորությունից։ Այս…
Դիտել

Փաշինյանը ՊՎԾ-ին հանձնարարել է ուսումնասիրություններ սկսել ճանապարհաշինության ոլորտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: ՊՎԾ ղեկավար Ռոմանոս…
Դիտել

Թբիլիսիում Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Ամանորի տոնակատարության ժամանակ անհաջող հրավառության պատճառով հրդեհվել է գլխավոր տոնածառը:Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը: Հսկայական քանակությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share