Արման Թաթոյանն առաջարկում է զինծառայողների բժշկական հետազոտությունները կատարել առաջնահերթ և փոխել օրենքը

Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Տարեկան հաղորդում

«Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում:

Խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում:
Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում:

Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար:

Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է՝

  1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում,
  2. մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ», – նշված է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ Նռնաձոր գյուղում

Հաջորդը

ՊԵԿ-ը նոր նախագահ ունի

Առնչվող նյութեր
Դիտել

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի վերանորոգումը

Ավարտվել է Տ-5-32-Կաթնաջուր ավտոճանապարհի մոտ 4.7կմ երկարությամբ հատվածի (հիմնական ճանապարհ՝ կմ0+000 – կմ4+370 և մուտքեր ու իջատեղեր) վերականգնումը։…
Դիտել

Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա…
Դիտել

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության «Թվիթեր»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share