Արման Թաթոյանը հանդիպել է Բեդրիխ Կոպեցկիի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի հետ։

Արման Թաթոյանը ներկայացրել է ծրագրերը, որոնք կապված են եղել երեխաների, կանանց ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, կարծրատիպերի դեմ պայքարի, փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների, խոսքի ազատության ու լրագրողների մասնագիտական աշխատանքի հետ և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազատությունից զրկման վայրերը (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում նշել է, որ ներկայում գլխավոր հարցերից է անվտանգության ու մարդու իրավունքների կապի ապահովումը: Ադրբեջանական զինված ծառայողները ամեն օր ոտնահարում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները (կյանքի իրավունք, ջրի ու սեփականության իրավունքներ և այլն)՝ կոպտորեն խախտելով հենց ՄԱԿ-ի պահանջները, ուստի նրանք պետք է հեռանան, որ մարդկանց բնականոն կյանքը երաշխավորվի. պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Արման Թաթոյանին պաշտոնավորման ողջ ընթացքում կատարած աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված կարևոր առաքելության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուստամ Բադասյանը Բագրատաշենում դիմավորել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության պատվիրակությանը

Հաջորդը

Վահան Քերոբյանը հանդիպել է գործարարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի կառավարության օպերատիվ շտաբը հրապարակել է տեղահանվածների թիվը

2021թ․ մարտի 15-ի դրությամբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ըստ շրջանների և համայնքների կատարած նախնական հաշվարկի…
Դիտել

ՀՀ ՊԵԿ աշխատակիցներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին. Ռուստամ Բադասյան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողները արդեն ծառայություն  են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share