Արմավիրի ոստիկանները բացահայտել են դանակահարություններ. երկու դեպքում էլ վնասվածքները ծանր էին

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, ժամը 2-ին մոտ, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում ստացվեց «Արմավիր» բժշկական կենտրոնից: Որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 46-ամյա մի տղամարդ:

Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Տուժածի վիճակը ծանր էր: Ոստիկաններին հաջողվեց միայն ճշտել, որ դեպքը տեղի էր ունեցել Արաքս գյուղում:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակերում ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժածը կենցաղային վեճ է ունեցել 69-ամյա մի տղամարդու հետ, որն էլ դանակի մի քանի հարված է հասցրել նրան:

Հիվանդանոցային ահազանգից մեկ ժամ էլ չանցած` 69-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Բացատրական աշխատանքից հետո նա խոստովանեց արարքը:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է, վեճի պատճառն ու դեպքի այլ հանգամանքներ նախաքննությամբ պարզվում են:
Հիվանդանոցային մի հաղորդում էլ ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվեց դեկտեմբերի 15-ին: Ժամը 23.20-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ թափանցող ծանր վնասվածքով բուժօգնության են բերել Արմավիր քաղաքի բնակիչ երկու երիտասարդի՝ երկուսն էլ 18 տարեկան:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ ահազանգից մոտ կես ժամ անց Արմավիրի 6-րդ դպրոցի դիմաց տուժած երիտասարդները կենցաղային հարցերի շուրջ վիճել էին 20-ամյա երկու երիտասարդի հետ, իրար հարվածել, այդ ընթացքում էլ 20-ամյա երիտասարդներից մեկը գործի էր դրել մոտը եղած գաղտնի փականով դանակը` տղաներին պատճառելով մարմնական ծանր վնասվածքներ:
Գիշերվա ժամը մեկին մոտ դանակահարող երիտասարդը հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց հանցագործության գործիքը, որն առգրավվել է: Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը խոստովանել է արարքը:

Երիտասարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Հաջորդը

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է բարեհաջող ստենտավորման

Առնչվող նյութեր
Դիտել

Ստացվել են եռամսյա հավաքների 6 մասնակցի կողմից պարտականությունների չկատարման հետ կապված խախտումների մասին տվյալներ

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող…
Դիտել

Պետական աջակցություն՝ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. արդեն հաստատվել է 220 հայտ

Հանրապետությունում 2022 թվականից իրականացվող սահմանամերձ գյուղերում պետության ֆինանսավորմամբ սեփական տուն կառուցելու ծրագրի շրջանակում արդեն հաստատվել է 220 հայտ։…
Դիտել

Ուգո Ֆիրմինուն՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» և «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում․ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share