Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը

Օգոստոսի 17-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի անդամ Վինայ Սահասրաբուդհեին: 

ՀՀ արտաքին գերատեսչությունից տեղեկացնում են, որ անդրադարձ կատարելով դարերի խորքից եկող հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Արմեն Գրիգորյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա համագործակցության ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ։ 

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առավել խորացնելու և ամրապնդելու հայ-հնդկական համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու մշակութային ուղղություններով: Արմեն Գորիգորյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես միջազգային հանրության ազդեցիկ անդամ, կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային հարցերում: Վինայ Սահասրաբուդհեն իր հերթին ասել է, որ Հայաստանը Հնդկաստանի հուսալի և կարևոր գործընկերներից է Եվրասիական տարածքում:

Կողմերը փոխգործակցության հետագա խորացման համար որպես հեռանկարային առանձնացրել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, պաշտպանության ոլորտները, իսկ տնտեսական բնագավառում նախանշված ծրագրերի իրականացման համար առանցքային համարել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի  գործունեությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ։ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով  ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ սկզբունքային հայտարարությունը։ Հայկական կողմն ընդգծել է, որ մշտապես աջակցել է Հնդկաստանին Ջամմուի ու Քաշմիրի հարցում։ Վինայ Սահասրաբուդհեն շեշտել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Մշակութային համագործակցության ընդլայնման համատեքստում Արմեն Գրիգորյանն արժևորել է Հայաստանում Հնդկական մշակութային կենտրոնի գործունեությունը։ Հեռանկարային է համարվել նաև ֆիլմարտադրության, երիտասարդության և կրթական ոլորտներում փոխանակումների իրականացումը։ 

Զրուցակիցները նաև խորհրդանշական են համարել  նախօրեին Երևանում Մահաթմա Գանդիի արձանի բացումը՝ ի նշանավորումն հայ-հնդկական բարեկամության: 

Անդրադարձ կատարելով  միջխորհրդարանական համագործակցությանը՝ կողմերն ընդգծել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ձևավորման կարևորությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք

Հաջորդը

Հայ խաղաղապահները Աֆղանստանից դուրս են եկել մի քանի ամիս առաջ

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել…
Դիտել

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. հրատապ հարցերի օրակարգով

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում

Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share