Արմեն Գրիգորյանը Զասին հիշեցրել է, որ գոյություն ունի սահման

ԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Ա. Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս Խորհրդային Միության տարիներից գոյություն ունի սահման:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ ըստ 1991 թվականի «Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու մասին» համաձայնագրի՝ կողմերը ճանաչել են այդ սահմանը, վավերացրել Համաձայնագիրը իրենց խորհրդարաններում և դարձրել այն երկու երկրների օրենսդրության անբաժանելի մաս:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև քննարկել են ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանն առընչվող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գեղարքունիքում մարդիկ կրում են զրկանքներ ադրբեջանական հանցավոր ներխուժումների պատճառով. ՄԻՊ

Հաջորդը

Մաքսային մարմինն առաքանին կարող է բացել միայն քաղաքացու ներկայությամբ. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի…
Դիտել

Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութ

Առղջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հրավիրած…
Դիտել

ԱՀԿ-ն կոչ է անում պատվաստանյութ տրամադրել աղքատ երկրներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին ու կազմակերպություններին կոչ է անում աղքատ երկրներին տրամադրել պատվաստանյութի 10 մլն չափաբաժին։ Այս…
Դիտել

Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ԱՀ ՆԳՆ

Արցախի հանրապետության Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share