Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդայի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից։

Հեռախոսազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը այս պահին:

Նասրուլլո Մախմուդզոդան կարևորել է հարցի խաղաղ կարգավորումը և պատրաստակամություն հայտնել աջակցել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված մեխանիզմների իրագործման ուղղությամբ:Արմեն Գրիգորյանը կարևորել է մայիսի 19-ին անցկացվելիք ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որպես սույն խնդրի քննարկման նպաստավոր հարթակ:

Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:Իր կողմից Նասրուլլո Մախմուդզոդան հավելել է, որ Տաջիկստանի նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ այս խնդրով ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների կոմիտեի նիստի շրջանակներում հարցի համապարփակ քննարկման նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մարդասիրական օգնություն Արցախի հեռավոր բնակավայրերի բնակիչներին

Հաջորդը

Ռազմական տեղաշարժերը չդեմարկացված սահմանների մոտ անպատասխանատու և սադրիչ քայլեր են. Ջեյք Սալիվան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի են «Օսկար 2021»-ի դափնեկիրները

Ամերիկյան «Օսկար 2021» կինոմրցանակաբաշխությանը լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Քլոի Չժաոի «Քոչվորների երկիրը» (Nomadland) դրաման: Էնթոնի Հոփկինսը ճանաչվել է լավագույն…
Դիտել

Մոտ 2500 մարդ դիմել է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման կենտրոն

Ռուսաստանի Խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնում գործող քաղաքացիների ընդունման կետը շարունակում է աշխատանքը. այնտեղ գործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների…
Դիտել

Սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովները համաձայնեցրել են աշխատակարգի տեքստը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share