Արմեն Գրիգորյանն ու Տոլվո Կլաարին քննարկել են Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Հուլիսի 29-ին ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը ներկայացրեց վերջին օրերին ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակողական գործողությունների հետևանքները։ 

Շեշտվեց, որ սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։ 

Երկուստեք ընդգծվեց անհրաժեշտ բոլոր ջանքերի գործադրման կարևորությունը՝ իրավիճակի դեէսկալացիայի ապահովման համար։ Այս համատեքստում,  Արմեն Գրիգորյանը շեշտեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զինված ուժերի՝ մայիսի 12-ի դրությամբ ելման դիրքեր անհապաղ և անվերապահ դուրս բերելու անհրաժեշտությունը։

Զրույցի ընթացքում նաև ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը։ 

Զրուցակիցները կարևորեցին միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը։ Այս առումով, Արմեն Գրիգորյանը դատապարտելի համարեց հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում շինծու մեղադրանքներով քրեական հետապնդումը։ 

Կողմերը նաև կարծիքներ փոխանակեցին Հայաստան-ԵՄ համագործակցության, Արևելյան գործընկերության օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

50 զինծառայողի աճյունի նմուշ տեղափոխվելու է Նիդերլանդներ` նույնականացման համար

Հաջորդը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ը կապի մեջ է գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքների հետ

Ադրբեջանական վերջին հարձակումներից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է գերեվարված ՀՀ զինծառայողների վերաբերյալ տեսանյութերի ուսումնասիրություն,…
Դիտել

Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի,…
Դիտել

ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ժնև

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ապրիլի 25-ից 27-ը Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի…
Դիտել

Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկրի արտաքին գործերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share