Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային գործակցության նախարար, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:

Հանդիպման օրակարգում առանցքային են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունությանը վերաբերող հարցերը: Հայաստանի նախագահն անդրադարձել է Արցախի հարցին, հետպատերազմյան իրավիճակին ու մարտահրավերներին:

Խոսելով պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին՝ Հայաստանի նախագահը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է նաև միջազգային գործընկերների գործնական աջակցությունը:

Նախարարն ընդգծել է Հայաստանի հետ արդյունավետ և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու Միացյալ Էմիրությունների շահագրգռությունը, մասնավորապես փոխգործակցության խորացումը էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում:

Համաձայնելով, որ հայ-էմիրաթական հարաբերությունները, փոխգործակցության հիմնական ուղղություններն ու նախագծերը միտված են ապագային՝ զրուցակիցները նշել են. քանի որ առկա է համագործակցության մեծ ներուժ, հնարավորություն և ավելին անելու ցանկություն, պետք է համատեղ ջանքերով հետևողականորեն շարժվել առաջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա

Հաջորդը

Օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

Հանդիպումը ընդհանուր առմամբ շատ դրակն էր․Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչում կայացած եռակողմ հանդիպումն ու քննարկումն ընդհանուր առմամբ գնահատեց շատ դրական գնահատեց։ Նիկոլ…
Դիտել

Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. Հրաչյա Սարգսյան

«Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու». աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով արձանագրվող դեպքերին ու…
Դիտել

Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու­թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share